Դեկտեմբերի 9-ին ՀՀ առանձին շրջաններում քամին կուժգնանա

Դեկտեմբերի 9-ին ՀՀ առանձին շրջաններում  քամին  կուժգնանա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 20-25 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, 10-12-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 9-ի ցերեկը սպասվում է +1 աստիճան, դեկտեմբերի 10-ի ցերեկը՝ +3 աստիճան, իսկ 11, 12, 13-ի ցերեկները՝ +5 աստիճան:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---