ՀՀ ՊՆ ղեկավարը քննարկել է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ 2 հուլիսի 2007 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն օրերս ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես PanARMENIAN.Net ին էր հաղորդել պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերը կարեւորեցին ռազմական գործողությունների վերսկսման բացառումն ու բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը: Հանդիպման մասնակիցները նաեւ մտքեր փոխանակեցին եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |