ՀՀ-ն ուզում է Իրանի, Սինգապուրի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքել 9 դեկտեմբերի 2016 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն բանակցում է Իրանի, Սինգապուրի և Եգիպտոսի հետ՝ ազատ առևտրի պայմանագրեր կնքելու նպատակով: Այս մասին Խորհրդարանում՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Առավելագույնս պարզեցնելու ենք գործարար միջավայրին վերաբերող օրենսդրությունը, պարզեցնելու ենք գործարար-պետություն շփման եզրերը»,- ասել է Կարայանը, գրում է Aravot.am-ը: Նախարարը հայտնել է, որ ներկայում ՀՀ-ն բանակցություններ է վարում ազատ առևտրի պայմանագրեր կնքելու ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի, Սինգապուրի, Եգիպտոսի հետ. «Այդ պայմանագրերով ՀՀ-ի համար կստեղծվեն բաց ու թափանցիկ շուկաներ»: ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ Արցախի տնտեսության բոլոր ոլորտները բաց են ներդրումների համար, սահմանափակումներ չկան, գործում են արտոնյալ պայմաններ: Նա նշել է, որ ՀՀ շուկան կարող է ավելի մեծանալ՝ ի հաշիվ գործընկեր պետությունների. «ԵՏՄ-ին անդամակցելով՝ կարող ենք մեր ներդրողներին առաջարկել 180 միլիոնանոց շուկա: Գործակցելով ԵՄ-ի հետ՝ կարող ենք մեր ներուժն առաջարկել օտարերկրյա ներդրողներին»: ԱԺ-ում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումների ժամանակ, նախարար Կարայանը նաև հայտնել է, որՀՀ-ում օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք է մշակվում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |