Վարդան Օսկանյանը խնդրել է պարզաբանել Թերի Դեւիսի հայտարարությունները Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ 2 հուլիսի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում ընտրությունների մասին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարության նման հայտարարությունները չեն արտահայտում իրողությունը: Այդ մասին Պ.Սեգրենի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Դեւիսին նամակ է հղվել, խնդրելով պարզաբանել, թե նա կոնկրետ ինչ ի նկատի ուներ, խոսելով Լեռնային Ղարաբաղում ընտրությունների եւ այն մասին, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մի մասն է կազմում: «Ես հուսով եմ, որ Թ.Դեւիսը կպատասխանի իմ նամակին»,-ասել է Օսկանյանը: Իր հերթին Պ.Սեգրենն ընդգծել է, որ «սառեցված հակամարտությունների» տարածքում կայացած ցանկացած ընտրություն չի ճանաչվում ոչ Եվրոպայի Խորհրդի, ոչ Եվրամիության կողմից: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այդ հարցը ԵԱՀԿ ՄԽ իրավասության մեջ է: ԵԽ մանդատը կապված չէ հակամարտության կարգավորման հետ, մենք օգնում ենք հասնել քաղաքական կարգավորման»,-ասել է Սեգրենը: Հիշեցնենք, որ հայկական գործակալություններից մեկին տված հարցազրույցում Թ.Դեւիսը հայտարարել է, որ ԵԽ-ն երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները: Դեւիսն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |