Սոթք-Քարվաճառն ու Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են. Լարսը փակ է բեռնատարների համար

Սոթք-Քարվաճառն ու Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են. Լարսը փակ է բեռնատարների համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածում, Շիրակի մարզում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---