Կաշառք ստանալիս ձերբակալվել է Վաղարշապատի սոցծառայության տարածքային գործակալության պետը

Կաշառք ստանալիս ձերբակալվել է Վաղարշապատի սոցծառայության տարածքային գործակալության պետը

PanARMENIAN.Net - Կաշառք ստանալիս ձերբակալվել է Վաղարշապատի սոցծառայության տարածքային գործակալության պետը: Այգեկ գյուղի մի բնակչուհի դեկտեմբերի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հրաչյա Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում կզրկի «Փարոս»-ից։

Նույն օրր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվել է իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Քննությունը շարունակվում է։

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:

Ավելի վաղ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանն ու փաստաբան Է. Զաքարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---