ԵԽԽՎ-ն աշխատում է Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության նվազման վրա, սակայն դեռ անարդյունք

PanARMENIAN.Net - Առաջիկա նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում որեւէ առաջընթաց չկա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ն ջանքեր է գործադրում երկու երկրների միջեւ առկա լարվածության նվազեցման համար, սակայն դեռեւս այդ ջանքերը դրական առաջխաղացման չեն հանգեցնում: «Իմ անցյալ այցից տարածաշրջան ոչինչ չի փոխվել: Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների, այսինքն` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, նախկին մակարդակի վրա են: Միեւնույն ժամանակ, ես պետք է նշեմ, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ առանձին հանդիպումների ժամանակ մենք եզրակացրել ենք, որ պետք է փոխել երկու երկրների հասարակությունների տրամադրությունները Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- ընդգծել է ԵԽԽՎ նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---