Հայաստանը դեռ կատարում է Եվրախորհրդի դիմաց ստանձնած պարտավորությունները

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարության զարգացման համար անհրաժեշտ են անկախ դատական համակարգ, ազատ եւ արդար ընտրություններ եւ խոսքի ազատություն: Հենց վերջինիս առկայության դեպքում ժողովրդավարությունը անդառնալի է»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, Հայաստանը հանդիսանում է Եվրախորհրդի լիիրավ անդամ եւ դեռեւս կատարում է վերջինիս դիմաց ստանձնած բոլոր պարտավորությունները: «ԵԽԽՎ մոնիթորինգները նախատեսվում են խորհուրդների, այլ ոչ թե պատիժների համար: Այդ տեսանկյունից, Հայաստանի հարցով վերջին զեկույցը նախորդներից լավն էր»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:



Խոսելով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանականերում Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի մասին` Ռենե վան դեր Լինդենը նշել է, որ այդ ծրագիրը Հայաստանի համար կստեղծի հնարավորություններ ավելի արագ ինտեգրվել Եվրոպա: ԵԽԽՎ ղեկավարը հաստատել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դրական գնահատականը եւ հույս է հայտնել, որ բոլոր բացթողումներն ու խախտումները կուղղվեն մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները:
 Ուշագրավ
---