ՀՀ Սահմանադրությունն է մեծապես կանխորոշում թե երկրի ընթացքը, թե կենսական խնդիրների լուծումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Տ.Թորոսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով: Այն մեր երկրի ամենակարեւոր տոներից մեկն է, քանզի երկրի Հիմնական օրենքն է մեծապես կանխորոշում թե երկրի ընթացքը, թե մեր յուրաքանչյուր քաղաքացու կենսական խնդիրների լուծումը: Երկու տարի առաջ բարեփոխված Սահմանադրությունը ամենահեղինակավոր մասնագիտական կառույցների կողմից ճանաչվել է միջազգային չափանիշներին լիարժեքորեն համապատասխանող եւ որակապես նոր հնարավորություններ է ստեղծել ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության եւ մեր քաղաքացիների արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի ապահովման համար:



Կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ եւ սահմանադրական երաշխիքների լիակատար կենսագործում` ի զորացում մեր երկրի եւ ի բարօրություն մեր ժողովրդի»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---