ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն պատրաստվում շտապ այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն պատրաստվում շտապ այցելել տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պատրաստվում շտապ այցելել տարածաշրջան: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք չենք պատրաստվում շտապ այց կատարել տարածաշրջան»,- ասել է նա:

Նա նշել է, որ Ֆրանսիայից նոր համանախագահը եղել է տարածաշրջանում, բանակցություններ անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

«Եթե դա օգտակար լինի, մենք պատրաստ ենք ցանկացած պահի այցելել տարածաշրջան»,- ասել է նա:

Դեսպանը ևս մեկ անգամ նշել է, որ պաշտոնից հեռանալու է դեկտեմբերի 31-ին, իսկ ԱՄՆ-ից համանախագահի նոր ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի մոտ ժամանակներս:

Ավելի վաղ ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ դեկտեմբերի 31-ին կլքի ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---