ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային միավորված համակարգի ստեղծման մասին ՌԴ և ՀՀ միջև համաձայնագիրը:

Հայաստանի հետ 2015-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված համաձայնագիրը Պետդումայի քննարկմանն էր ներկայացվել ՌԴ նախագահի կողմից: «Համաձայնագրով նախատեսվում է հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միավորված համակարգի ստեղծում, որը ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի բաղադրիչ մասը կլինի»,-ասվում է օրինագծի հիմնավորման մեջ, հայտնում է « Sputnik-Արմենիան»:

Միավորված համակարգի հիմնական խնդիրները մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում, ինչպես նաև միավորված համակարգի սպառազինության և ռազմատեխնիկայի մշտական պատրաստության ապահովումը:

Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում դրվել է քվերակության Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը: Ձայների 102 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ համաձայնագիրը վավերացվել է:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---