Կարապետյան. Պետական առևտրային որոշ ընկերություններ պետք է ընդգրկվեն պետգույքի մասնավորեցման ծրագրում

Կարապետյան. Պետական առևտրային որոշ ընկերություններ պետք է ընդգրկվեն պետգույքի մասնավորեցման ծրագրում

PanARMENIAN.Net - Պետական մասնակցությամբ առևտրային որոշ կազմակերպություններ անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հանձնարականն է տվել մի շարք նախարարությունների՝ պարզաբանելով. դա արվում է ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայություների որակն էապես բարձրացնելու նպատակով:

«Պետք է նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»,- ասել է վարչապետը կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում, գրում է Ա1+-ը:

Նա Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է ամփոփել ներկայացրած առաջարկությունները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---