Արևելյան Հալեպից ավելի քան 6000 մարդ է տարհանվել

Արևելյան Հալեպից ավելի քան 6000 մարդ է տարհանվել

PanARMENIAN.Net - Արևելյան Հալեպից գրոհայինների տարհանման առաջին 24 ժամում քաղաքից 9 ավտոշարասյուն է դուրս եկել` տարհանվել է 6462 մարդ, այդ թվում 3000 գրոհային: Այդ մասին իրազեկել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բոլոր ուղևորատար ավտոբուսներն ու ավտոմեքենաներն ուղկցվում են Կենտրոնի սպաների և Կարմիր խաչի աշխատակիցների կողմից:

«Ավտոշարասյուններն ընթանում են հատուկ բացված միջանցքով Սալահ էդ Դին թաղամասից դեպի Էր Ռաշիդի-4 շրջան, որը Հալեպի արևմտյան ծայրամասում է գտնվում, որտեղ գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները մեկ այլ տրանսպորտով տեղափոխվում են Իդլիբ: Անվտանգության ապահովման նպատակով երթուղու երկայնքով հատուկ անցակետեր են գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջ ընթացքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Հալեպի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ: Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը:

 Ուշագրավ
Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով