Դեկտեմբերի 18-21-ը ձյուն չի սպասվում. Ջերմաստիճանը կնվազի

Դեկտեմբերի 18-21-ը ձյուն չի սպասվում. Ջերմաստիճանը կնվազի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:

18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Երևանում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 17-ի ցերեկը սպասվում է -5 աստիճան ցուրտ, դեկտեմբերի 18-ի ցերեկը՝ -7 աստիճան, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ -10 աստիճան, դեկտեմբերի 20-ի ցերեկը՝ -10 աստիճան, դեկտեմբերի 21-ի ցերեկը՝ -10 աստիճան:

Դեկտեմբերի 16-ի՝ լույս 17-ի գիշերն Աշոցքում օդի ջերմաստիճանը հասել է -30, Ծաղկահովտում -24, Գյումրիյում -22 աստիճանի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---