Գործադիրը հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին

Գործադիրը հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին

PanARMENIAN.Net - Գործադիրը դեկտեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին:

«Այս պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի», - նախագիծը ներկաայցնելիս ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում:

«Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է: Պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին», - արձագանքել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը ընթացիկ տարվա դեկտեմբերի 26-ին որոշում կկայացնեն առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) ստեղծման բանակցությունների մեկնարկի մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Կարդացեք նաև՝Նախագահ. Հայաստանցիների վերաբերմունքը ԵՏՄ-ին դեռ, մեղմ ասած, սպասողական է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---