Ահաբեկչության դեմ պայքարի հարցերում Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի այլ երկրների հետ12 հուլիսի 2007 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ահաբեկչությունը լուրջ սպառնալիք եւ մարտահրավեր է հանդիսանում միջազգային հանրության համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Երեւանում անցած «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նախապատրաստման ապահովում» միջազգային կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքերով, այօրվա ահաբեկիչները հարմարվում են նոր պայմաններին, ինչը պետք է անեն եւ այն երկրները, որոնք ցանկանում են արմատախիլ անել այդ չարիքը: «Ներկա դրությամբ, համակարգված ջանքեր են պետք քաղաքակրթության սպառնալիքի կանխման համար: Հայաստանը գտնում է, որ անվտանգության նպատակով անհրաժեշտ է համագործակցել միջազգային կառույցների եւ առաջին հերթին ՆԱՏՕ-ի հետ: Միայնակ անհնարին է պայքարել ահաբեկչության դեմ»,- ընդգծել է Կիրակոսյանը:ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ հենց այդ նպատակով է Հայաստանը միացել «Ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության գործողությունների ծրագրին», որը գործում է ՆԱՏՕ-ում: Արման Կիրակոսյանը հիշեցրել է, որ 2002 թվականին Հայաստանում «Միջազգայհին ահաբեկչության դեմ պայքար. տարածաշրջանային համագործակցության հեռանկարները» խորագրով սեմինար է անցել: Նա նաեւ հիշեցրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում Հայաստանը հաջողությամբ համագործակցում է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի այլ երկրների հետ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |