Քարֆուր Հայաստանը տոներին ընդառաջ նոր մոտեցում և ոճ է ձևավորել

Քարֆուր Հայաստանը տոներին ընդառաջ նոր մոտեցում և ոճ է ձևավորել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին՝ Ամանորին ընդառաջ, Քարֆուր Հայաստանը ներկայացել է նոր ոճով, մոտեցմամբ և ինտերիեր դիզայնով:

Majid Al Futtaim Group-ի մասնաճյուղը Հայաստանում՝ Քարֆուր Հայաստանը, շարունակում է իր ակտիվ գործունեությունը տեղական շուկայում նոր տեսլականով ու հետաքրքիր անակնկալներով: Քարֆուրում ապրանքանիշի ավելի քան 2000 եզակի ապրանք կա՝ ներկրված Ֆրանսիայից ու Եվրոպական միության այլ երկրներից, ինչպես նաև տեղական արտադրանքի լայն տեսականի:

Քարֆուր ապրանքները ներառում են տարբեր բիո և գլյուտեն չպարունակող ապրանքներ, շաքարախտով հիվանդների համար նախատեսված սնունդ, թարմ ձուկ՝ ներկրված Եվրոպայից, և, իհարկե, ֆրանսիական հացաբուլկեղեն, հրուշակեղեն և տեղում թխվող հայկական ավանդական լավաշ:

Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը նշեց, որ պարբերաբար փոփոխությունների են գնում՝ տեղական շուկայի առանձնահատկություններին համապատասխան:

«Ուզում ենք համապատասխանել հայկական շուկայի պահանջներին, քանի որ ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի: Հայաստանում ուզում ենք տարբերվել, այդ պատճառով և պարբերաբար փոփոխությունների ենք գնում, որոնք շարունակական կլինեն: Քարֆուրում բազմաթիվ ապրանքներ են վաճառվում, որոնք հնարավոր է գնել միայն այստեղ, այլ տեղում Հայաստանում դրանք չեն վաճառվում: Հասկացել ենք, որ հայ սպառողին հետաքրքրում են հենց նորությունները, այն, ինչ ուրիշ տեղերում չես գտնի», - պարզաբանեց Վաչե Արսենը:

Նա նաև շեշտեց, որ մրցակցության պայմաններում Քարֆուրի գնային քաղաքականությունը հարմար է Հայաստանի համար:

«Քարֆուրը հայաստանյան սպառողին սպասարկելիս կիրառում է լավագույն մեթոդները: Մենք հարմարեցնում ենք շուկայական ներկայիս միտումները սուպերմարկետի առանձնահատուկ առաջարկներին, ինչը մեծացնում է սպառողի ընտրության հնարավորությունը՝ առաջարկելով բարձրակարգ ապրանքներ մրցակցային գներով: Մեր հաճախորդների պահանջները Քարֆուրի առաջնային նպատակն է, և շարունակելու ենք լսել և արձագանքել նրանց կարիքներին:

Այսօր Քարֆուրը միակ խանութն է Հայաստանում՝ ֆրանսիական ոճի բիստրոյով, որտեղ հաճախորդները կարող են ճաշակել համեղ ուտեստ և զրուցել ընկերների հետ ջերմ միջավայրում՝ օգտվելով ապրանքանիշի եզակի ապրանքներից՝ ներկրված Ֆրանսիայից: 2017-ն իր հետ բերելու է բազում այլ անակնկալներ»,- նշեց Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրենը:

Նա տեղեկացրեց, որ 2017-իննախատեսում են Երևանում Քարֆուր Հայաստանի այլ սուպերմարկետներ բացել՝ նույն կոնցեպտի շրջանակում:

Այս համատեքստում Վաչե Արսենը նաև նշեց, որ շուկայի պահանջներին համապատասխան փոխվում է նաև բիզնես մոդելը, մոտեցումները, բայց ոչ որակական չափանիշները:

Ամանորին ընդառաջ Քարֆուրը մի շարք անակնկալներ ունի: Դեկտեմբերի 23-ի միջոցառման ավարտին 20.000դրամի և ավելի գումարի գնումներ կատարած այցելուները մասնակցեցին խաղարկության: Հաջողակները շահեցին ուղևորություն դեպի Դուբայ: Մրցանակը ներառում է թռիչքի, տեղափոխության և կացության ծախսերը:

Հայաստանում առաջինՔարֆուրը բացվել 2015-ի մարտին և արդեն 18 ամիս է՝ առաջարկում է ապրանքանիշի և տեղական արտադրանքի լայն տեսականի:

Այն աշխարհում երկրորդ ամենամեծ մանրածախ ցանցն է: Առաջին Քարֆուր խանութը բացվել է 1963-ին: Ներկայումս Քարֆուրը երկրորդ ամենամեծ մանրածախ ցանցն է աշխարհում՝ ավելի քան 12.500 խանութով 37 երկրում: Նրա հաջողության համար հիմք են ծառայում առաջարկվող ապրանքատեսականու որակն ու թարմությունը, հաճախորդների սպասարկման որակն ու մրցունակ գները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---