Հայաստանում ձյուն է սպասվում. Օդի ջերմաստիճանը բարձրացել է

Հայաստանում ձյուն է սպասվում. Օդի ջերմաստիճանը բարձրացել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան սկսվել է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ մանրամասնելով, որ արդյունքում օդի ջերմաստիճանը ժամը 10:00-ին հանրապետության բոլոր մարզերում նախորրդ օրվա նույն ժամի համեմատ բարձրացել է 5-7 աստիճանով: Օրինակ, Երևանում եթե դեկտեմբերի 23-ին ժամը 10:00-ին եղել է -17...-18 աստիճան, ապա այսօր 10:00-ին դրությամբ գրանցվել է -10...-12:

Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում, 25-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Դեկտեմբերի 25-26-ը՝ հատկապես գիշերները, օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 24-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---