2016-ին Ֆրանսիայում 17 ահաբեկչություն է կանխվել

2016-ին Ֆրանսիայում 17 ահաբեկչություն է կանխվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իրավապահ մարմինները 2016-ին 17 ահաբեկչություն են կանխել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն դեկտեմբերի 23-ի երեկոյան Փարիզում:

«Մեր բոլոր անվտանգության ուժերը մոբիլիզացվել են ահաբեկչության դեմ պայքարի համար»,-ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն:

Դեկտեմբերի 19-ին Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակումից հետո, ուժեղացվել է հսկողությունը սահմաններին, մասնավորապես Գերմանիայի, Լյուքսեմբուգի և Շվեյցարիայի հետ: Խոսքը հիմնականում երկաթուղային տրանսպորտի մասին է:

Մինչդեռ, ըստ մի շարք ԶԼՄ-ների, թունիսցի Անիս Ամրին, որը համարվում է գլխավոր կասկածյալը Բեռլինի ահաբեկչության գործով, կարող էր Իտալիա մուտք գործել հենց Ֆրանսիայի տարածքով: Նրա երթուղին, հնարավոր է, անցել է ֆրանսիական Շամբերիից դեպի Միլան իտալական Թուրինով: Հավանական հանցագործը կարող է օգտված լինել երկաթուղուց: Այնուամենայնիվ, ՆԳՆ-ն այդ տեղեկատվությունը չի հաստատել` ասելով, թե քննությունը չի ավարտվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---