Ճամբարակցիների մոտ 500 կգ ռոքֆոր պանիրն արդեն իրացվել է տոնավաճառներում

Ճամբարակցիների մոտ 500 կգ ռոքֆոր պանիրն արդեն իրացվել է տոնավաճառներում

PanARMENIAN.Net - Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներում արդեն իրացվել է մոտ 500 կգ ռոքֆոր տեսակի պանիր, տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարությունը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներներում հատկացրել է հատուկ տաղավարներ ճամբարակցիներին` մթերված կաթի դիմաց «Աշտարակ կաթ» ընկերության կողմից տրամադրված ռոքֆոր տեսակի պանրի իրացմանն աջակցելու նպատակով:

Վաճառքն իրականացվելու է դեկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը` շուկայականից մատչելի գներով:

«Աշտարակ կաթը» չի վճարել ճամբարակցիների աշխատավարձերը՝ գյուղացիներին տալով ռոքֆոր տեսակի պանիր:

Հոկտեմբերի 15-ից «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել էր իր արտադրանքի մատակարարումը: Երևանյան խանութներում և սուպերմարկետներում ընկերության արտադրած որևէ ապրանքատեսակ չկար: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նոյեմբերի 18-ին ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---