Հայ խաղաղապահները դեռեւս չեն պատրաստվում մեկնել Աֆղանստան18 հուլիսի 2007 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Իրաքում եւ Կոսովոյում ՀՀ խաղաղապահ գումարտակների կազմի ավելացման մասին որոշում դեռեւս չի կայացվել: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, չկա նաեւ որոշում հայ սպաներին եւ բժիշկներին խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստան գործուղելու մասին: Ինչ վերաբերում է Իրաքում վիրավորված սպային, ապա, ըստ գեներալ-գնդապետի, նրա առողջական վիճակը գնահատվում է լավ եւ նա շուտով կվերադառնա Հայաստան: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայ սպաները եւ բժիշկները խաղաղապահ առաքելությամբ կմեկնեն Աֆղանստան: «Խոսքը գնում է շտաբի մեկ-երկու սպաների եւ բժիշկների մասին: Եվ քանի որ դա մեզ համար ռազմական գործողությունների նոր ասպարեզ է, մեր աջակցությունը հումանիտար կլինի: Գլխավորը համաձայնությունն է գործընկերների հետ եւ փաստաթղթերի ապահովումը»,-ասել է Մելքոնյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ ըստ ՀՀ Սահմանադրության խաղաղապահների գործուղումը պահանջում է համաձայնագրի կնքում, հաստատում Սահմանադրական դատարանում եւ խորհրդարանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |