Սուրենյան. ՀՀ տարածքում ամենացուրտն Արարատյան դաշտն է

Սուրենյան. ՀՀ տարածքում ամենացուրտն Արարատյան դաշտն է

PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա մանրամասնել է, որ 13:00 դրությամբ Իջևանում և Կապանում գրանցվել է +12, Գորիսում, Բագրատաշենում +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում 0...-1, Աշոցքում -5, Երևանում և Արարատյան դաշտում -9....-10 աստիճան:

«Հարավ արևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է քանդել Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը, տեսնենք ուժը կպատի»,- հավելել է նա:

Հանրապետության տարածքում հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում` մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---