Չեխիայի Սենատի նախագահ․ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով![]() 7 հունվարի 2017 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով։ Այս մասին ասվել է հունվարի 4-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի՝ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները փաստել են հայ չեխական քաղաքական երկխոսության և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման 2017 թվականի ծրագրերը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում Սենատի նախագահը վերահաստատել է Չեխիայի դիրքորոշումն առ այն, որ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով։ Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի վերջին զարգացումներին, մասնավորապես, սիրիահայության առջև ծառացած հիմնախնդիրներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |