Իսրայելը մտավախություն ունի, որ Ղարաբաղ այցելած բլոգերին կարտահանձնեն Ադրբեջան10 հունվարի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանը մոտ է հաջողության հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու գործում: Լապշինը Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ արդեն Բելառուսի իրավապահ մարմիններին է փոխանցել Լապշինի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որն ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն, գրում է The Times of Israel-ը: Իսրայելի ԱԳՆ-ն բլոգերի հետագա ճակատագրի վերաբերյալ իր մտավախությունները հայտնել էր իսրայելյան Haaretz-ում, իսկ ավելի ուշ նաև The Times of Israel-ում: Լապշինի ընտանիքն իր հերթին հայտարարում է, որ Բելառուսի իրավապահները փորձում են ստիպել նրան համաձայնություն ստորագրել արտահանձնման վերաբերյալ: Եթե նա ստորագրի դա, հետագայում զրկված կլինի արտահանձնումը բողոքարկելու իրավունքից: Բլոգերի ընտանիքը վախենում է նրա կյանքի համար, եթե նա արտահանձնվի Ադրբեջանին: Լապշինի կինը` Եկատերինա Կոպիլովան, հայտնել է Haaretz-ին, որ դեկտեմբերի 25-ից հետո 2 իրավապահ մտել է իր ամուսնու բանտախուցն ու հայտարարել, որ Բելառուսին են փոխանցվել նրա արտահանձնման փաստաթղթերը: Նրանք ասել են, որ բլոգերին կուղարկեն Բաքու, որից հետո անմիջապես կփոխանցեն Իսրայելի պաշտոնյաներին և կտեղափոխեն Իսրայել: Հաջորդ օրը, ըստ բլոգերի կնոջ, նրան տեղափոխել են ավելի վատ պայմաններով այլ բանտախուց: Նա ենթադրել է, որ բլոգերի վրա փորձում են հոգեբանական ճնշում գործադրել` խախտելով նրա իրավունքները: Դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto): «Միլիցիան հենց նոր ձերբակալել է ինձ Մինսկի օդանավակայանում Ադրբեջանի հարցումով»,-գրել է բլոգերն իր ֆեյսբուքյան էջում: Լապշինը բազմիցս է այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչի համար դեռ 2011-ին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: 2015-ի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով: Նրան հաջողվել էր անցնել սահմանը, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր», հայտնում է naviny.by-ը: Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը: Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել է Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |