Նոր պաշտոնանկություններ և նշանակում դատախազությունում

Նոր պաշտոնանկություններ և նշանակում դատախազությունում

PanARMENIAN.Net - Արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---