ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԻՉ ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարությունները պայմանագիր են ստորագրել «Սյունիք-Կենտրոն» էլեկտրահաղորդիչ բարձրավոլտ գծի Ագարակ-Շինուայր տեղամասի շինարարության վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, հաղորդում է «Արկա» գործակալությունը, պայմանագիրը թույլ կտա ոչ միայն ավելացնել էլեկտրաէներգիայի առաքման ծավալները, այլ հետագայում համագործակցել նաեւ եվրոպական եւ ռուսական կայանների հետ: Նրա խոսքերով, Ագարակ-Շինուայր տեղամասը կավելացնի էներգետիկ հզորությունները 250 ՄՎտ-ով, ինչը կկազմի 150 միլիոն դոլար: Էներագետիկայի ոլորտում հայ-իրանական համատեղ նախագծերի ֆինանսավորումը կիրականացվի Իրանի Արտահանման եւ զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին, որը կկազմի 20 միլիոն դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---