Երևանի ՋԷԿ-ի տնօրեն է նշանակվել Սյունիքի նախկին մարզպետի եղբայրը

Երևանի ՋԷԿ-ի տնօրեն է նշանակվել Սյունիքի նախկին մարզպետի եղբայրը

PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն: Այս մասին հայտնել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:

Նրա խոսքով, Սասուն Խաչատրյանը կանցնի պարտականությունների կատարմանը հունվարի 16-ից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից «իր դիմումի համաձայն»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---