Պաշտոններից ազատվել են էներգետիկայի նախարարի տեղակալները

Պաշտոններից ազատվել են էներգետիկայի նախարարի տեղակալները

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի երկու տեղակալներին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Արեգ Գալստյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:

Որոշումները ստորագրվել են հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---