Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը» հաստատվել է. Արտանետումները կարող են կրճատվել մոտ 21%-ով13 հունվարի 2017 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնն ուսումնասիրել և հաստատել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում մշակված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» (ԿԷԶԳԾ): Ծրագրում ներառված են էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկայի կիրառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ՝ տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում, հանրային և բնակելի շենքերում: Երևանի քաղաքապետարանի և «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի կողմից Երևան քաղաքի ԿԷԶԳԾ-ի համատեղ մշակումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական աջակցությամբ: Ծրագիրը նախանշում է քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները, որի արդյունքում կնվազի էներգետիկ ռեսուրսների սպառումը, կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները և կբարելավվի բնական միջավայրը: Համաձայն հաստատված ԿԷԶԳԾ-ի, 2012-ից իրակացված ելակետային, շարունակվող և նախատեսվող ծրագրերի ու համալիր միջոցառումների իրականացման արդյունքում Երևանի համայնքային ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020թ. կանխատեսվող արտանետումների համեմատ կարող են կրճատվել մոտ 21%-ով, ինչը համարժեք է 237.000 տոննա CO₂–ի, որն իր հերթին կհանգեցնի էներգասպառման 16% նվազեցման: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնու մէ, որ ԿԷԶԳԾ-ում ներառված ոլորտային ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչման ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են աշխատանքներ արտաքին լուսավորության համակարգում, հանրային շենքերում, տրանսպորտի, կենցաղային կոշտ թափոնների կառավարման և այլ ոլորտներում: «Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման, համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին: Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր համաձայնում են իրենց վարչական տարածքների էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչև 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխաթթու գազի (CO₂) արտանետումները` համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների մակարդակի համեմատ: Նշենք նաև, որ մինչ օրս նախաձեռնությանը միացել է տարբեր երկրների ավելի քան 7200 քաղաք: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |