ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք չունի25 հուլիսի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի ձգտումները առկա բուն բանակցային շրջանակից դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումները միայն բացասաբար են անդրադառնում այդ գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Տվյալ քայլը խոսում է Արդբեջանի կողմից խնդրի տեւական լուծմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության մասին»,- նշել է նա` մեկնաբանելով Բաքվի ձգտումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրակարգ մտցնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Նշենք, որ Հայաստանը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |