Անկախ Կոսովոյի ճակատագրից Ղարաբաղը կընթանա անկախության միջազգային ճանաչման ուղիով

PanARMENIAN.Net - «Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, եւ այդ առումով բացառություն չի կազմում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը»: Մեր կարծիքով, յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտարկել խնդրի առանձնահատկությունները հաշվի առնելով»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, Կոսովոն` իր: Այսօր Ղարաբաղը հստակ ընթանում է ինքնորոշման ուղիով, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի այլ հակամարտությունների վերջնական լուծումը: «Չմոռանանք, որ ի տարբերություն Կոսովոյի հակամարտության, որի ժամանակ միջազգային ուժերն ու ՆԱՏՕ-ն վերջ դրեցին Սերբիայում ընթացող պատերազմին եւ երբ ՄԱԿ-ն ու Եվրամիությունն այնտեղ յոթ տարի շարունակ պետական կառույցներ էին հիմնում, Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե քսան տարի է, ինչ փորձում է ինքնուրույն հաղթահարել իրեն պարտադրված ագրեսիայի հետեւանքները եւ հաջողության հասնել պետականության կառուցման ճանապարհին: Անկախ Կոսովոյի ճակատագրից Ղարաբաղը կընթանա անկախության միջազգային ճանաչման ուղիով»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---