«Կարմիր բերետները» միացել են Օհանյանի և Օսկանյանի դաշինքին![]() 25 հունվարի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը միացել է «Համախմբում» կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության, Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքին, որով մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը: Դաշինքին միացել են նաև «Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը և Ժողովրդական կուսակցությունը։ «Մենք ողջունում ենք բոլոր միացողներին և տեղեկացնում, որ այլ քաղաքական ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ քննարկումները, հանդիպումները և բանակցությունները շարունակվում են։ Դաշինքը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»,-ասվում է գրառման մեջ: 2017 թվականի ապրիլի 2–ին կայանալիք ընտրություններին դաշինքով են մասնակցելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և Արամ Գ. Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»: Սեյրան Օհանյանը, հնարավոր է, գլխավորի դաշինքի ցուցակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |