Մշակույթի նախարարը կանդամակցի ՀՀԿ-ին![]() 26 հունվարի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու որոշում է կայացրել: Նախարարն այդ մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում: «Քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլևս նոր Սահմանադրությամբ նաև քաղաքական պատասխանատվություն կրի՝ ոչ միայն անձնական, այլև քաղաքական թիմի։ Լինելով վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում՝ ես պարտավոր եմ կրել քաղաքական պատասխանատվություն»,- ասել է նա՝ մեկնաբանելով իր որոշումը: Ավելի վաղ Արմեն Ամիրյանը հրաժարվում էր անդամակցել ՀՀԿ-ին, նույնիսկ երբ վարչապետն ու մի քանի նոր նախարարներ ՀՀԿ-ական դառնալու դիմում գրեցին: 2016-ի նոյեմբերին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշել էր, թե ցանկացած անձ սեփական կամքով է դառնում կուսակցական, իսկ ինքն էլ դեռ մինչև ապրիլ որոշում կայացնելու ժամանակ ունի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |