Օզդեմիրը՝ Դինքի մասին. Նրա շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին

Օզդեմիրը՝ Դինքի մասին.  Նրա շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Կանադայում մասնակցել է Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառմանը:

Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը Բունդեսթագի պատգամավորը հանդես է եկել ելույթով: Օզդեմիրը նշել է, որ Դինքի շնորհիվ Թուրքիայում սկսեցին ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, թուրքական Arti49.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Հրանտի շնորհիվ ցեղասպանության մասին երբևէ չլսած թուրքերը սկսեցին խոսել այդ թեմայով»,- ասել է քաղաքական գործիչը:

Հունվարի 19-ին լրացել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցը: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---