ՀՀ արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել27 հունվարի 2017 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունից 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանումը կազմել է $1.782 մլրդ կամ 855.9 մլրդ դրամ: Տվյալը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Արտահանման ցուցանիշը ռեկորդային է: Ամենացածր ցուցանիշը վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է 2009 թվականին՝ ընդամենը $697 մլն, ամենաբարձրը՝ 2014-ին՝ $1.547 մլրդ: ՀՀ-ն հիմնականում արտահանում է հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդամթերք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր, ծխախոտ և ալկոհոլ: 2016-ի միայն առաջին 10 ամսում ՀՀ-ից, ըստ վիճակագրական տվյալներին, արտահանման ամենամեծ ծավալները գրանցվել են հետևյալ ոլորտներում՝ լեռնահանքային արդյունաբերություն` մոտ $387,3 մլն, պատրաստի սննդամթերքի արտադրություն` $244 մլն, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտադրություն` մոտ $192,8 մլն: Ավելացել է նաև ծխախոտի արտահանման ծավալը. Միայն 2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանվել է $88.477 մլն-ի սիգարետ: Հատկանշական է, որ 2016-ին 2015-ի համեմատ կրկնապատկվել է Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալը: Նախորդ տարիների համեմատ արտահանման ծավալների աճն առավել պատկերավոր ներկայացված է ստորև՝
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |