«Լա Լա Լենդը» ստացել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակը![]() 30 հունվարի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «Լա Լա Լենդ» մյուզիքլը նվաճել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում, գրում է Lenta.ru-ն The Washington Post-ի վրա հղումով: Ժյուրին ընտրել է լավագույն ֆիլմը 10 հավակնորդներից: «Լա Լա Լենդի» հետ մրցակցում էին «Մանչեսթերը ծովի մոտ», »Լուսնի լույսը», «Առյուծը», «Թաքնված կերպարները», «Ցանկապատերը», «Ժամանումը», «Դեդփուլը», «Խղճի թելադրանքով» և «Ամեն գնով» ֆիլմերը: ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակը հանձնվում է ամեն տարի 1990-ից սկսած: Գիլդիան պարգևատրում է ինչպես կինոյում արված աշխատանքները, այնպես էլ պրոդյուսերական նվաճումները: Պարգևը համարվում է տրամադրությունների ցուցանիշ «Օսկարի» մրցանակաբաշխությանն ընդառաջ: «Լա Լա Լենդի» գլխավոր դերակատար Էմմա Սթոունն արժանացել է ԱՄՆ կինոդերասանների մրցանակին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: «Լա Լա Լենդը» հավակնում է «Օսկարի» 13 արձանիկի: Ֆիլմը երկու երիտասարդների մասին է՝ Միայի և Սեբաստիանի: Միան ամբողջ կյանքում երազել է դերասանուհի դառնալ, սակայն փոխարենը սուրճ է մատուցում կինոաստղերին: Սեբաստիանը տաղանդավոր ջազ երաժիշտ է, նա ստիպված է վաստակել բարերում և այլ ոչ այնքան հարգի հաստատություններում: Նրանց մոտ սիրավեպ է սկսվում, սակայն ամեն ինչ կարող է փոխվել, երբ երիտասարդին նկատում են: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |