Սպիտակ տուն. Թրամփի արգելքը չի վերաբերում «գրին քարտ» ունեցողներին

Սպիտակ տուն. Թրամփի արգելքը չի վերաբերում «գրին քարտ» ունեցողներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքի արգելքն ԱՄՆ չի վերաբերի «գրին քարտ» ունեցողներին, այսինքն, նրանց, ովքեր ԱՄՆ-ում բնակվելու իրավունք են ստացել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիբուսը:

Նա հայտնել է նաև, որ այն անձինք, որոնց անձնագրերում շատ են «սև ցուցակում» հայտնված երկրներ այցելությունների նշումներն, ավելի մանրակրկիտ զննության կենթարկվեն ԱՄՆ մուտք գործելիս, հայտնում է BBC-ին:

Պրիբուսը նաև հավելել է, որ նշված երկրների բոլոր քաղաքացիները, այդ թվում նրանք, ովքեր նաև ԱՄՆ քաղաքացիություն ունեն, կարող են լրացուցիչ ստուգման ենթարկվել: Այսպիսով Պրիբուսը հերքել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ջիլիան Քրիստենսենին, որը հայտարարել էր, թե արգելքը նաև վերաբերում է «գրին քարտ» ունեցողներին:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում:

Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին:

ՄԱԿ-ը դիմել է Թրամփի վարչակազմին` հորդորելով չկասեցնել փախստականների մուտքն ԱՄՆ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---