ԿՀՎ. Եկեղեցին միշտ քննադատել է «հայկական ահաբեկչությունը»

ԿՀՎ. Եկեղեցին միշտ քննադատել է «հայկական ահաբեկչությունը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մոտ 13 մլն փաստաթուղթ, որոնց մի մասը վերաբերում է հայերին, Հայաստանին և սփյուռքին:

1983 թվականի մայիսի 3-ին պատրաստված փաստաթուղթը վերաբերում է Անկարայի հնարավոր արձագանքին արքեպիսկոպոս Գարեգինի ու ԱՄՆ նախագահի հանդիպմանը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Անկարան, հավանաբար, դեմ չի լինի նման հանդիպմանը, քանի որ քիչ ուշադրություն է դարձնում եկեղեցու ու ԱՄՆ ղեկավարության շփումներին: «Մեր կարծիքով, թուրքերը պատմականորեն տարբերություն են դնում հայկական եկեղեցու առաջնորդների (որոնք մշտապես քննադատում են հայկական ահաբեկչությունը), ու հայերի այլ առաջնորդների միջև, ովքեր երկիմաստ դիրքորոշում ունեն հարցի շուրջ», - ասվում է զեկույցում:

«Բեյրութցի արքեպիսկոպոսը Լիբանանի միության ու անկախության ջատագով է: Թուրքերը կարծում են, որ հանդիպումը կենտրոնանալու է Լիբանանի հարցի շուրջ», - նշվում է զեկույցում:

«Եթե թուրքերն անգամ որպես մարտահրավեր գնահատեն արքեպիսկոպոսի ու նախագահի հանդիպումը, դժվար թե բողոք հայտնելուց բացի այլ քայլերի դիմեն», - գրում են զեկույցի հեղինակները:

Միաժամանակ նշվում է, որ հայկական զինված պայքարի հարցը դարձել է կիպրոսյան ճգնաժամի բաղադրիչ՝ թուրքերը մեղադրում են հույներին հայ զինյալներին ապաստան տալու մեջ, Աթենքը հերքում է մեղադրանքները:

Կարդացեք նաև. ԿՀՎ զեկույցներ. ԱՍԱԼԱ-ի գործողություններն աշխարհում ամենամահաբերն էին նման խմբերի հարձակումներից

ԱՍԱԼԱ-ն ջանք չէր խնայում ՀՅԴ հետ մրցակցությունը սրելու համար

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---