Cbonds. ՀՀ-ում պարտատոմսեր թողարկող առաջատար բանկն Ամերիաբանկն է

Cbonds. ՀՀ-ում պարտատոմսեր թողարկող առաջատար բանկն  Ամերիաբանկն է

PanARMENIAN.Net - Cbonds տեղեկատվական գործակալությունը հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը:

ՀՀ բանկերից առաջատարն Ամերիաբանկն է, որը տեղաբաշխել է պարտատոմսերի 3 թողարկում 22 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով (հարավկովկասյան շուկայում մասնաբաժինը` 7.12%):

Ընդ որում, ուշադրության է արժանի դասակարգման ոչ թե ծավալային, այլ քանակական բաղադրիչը, համաձայն որի ՀՀ-ում պարտատոմսերի տեղաբաշխումների և թողարկումների քանակը 2016թ.-ին ավել է եղել հարևան երկրների համանման ցուցանիշներից, որն իր հերթին արտացոլում է ՀՀ պարտատոմսերի շուկայում առողջ մրցունակությունը, զարգացվածությունը և ոչ բևեռացված լինելը:

Ցանկն ու տվյալներն ամբողջությամբ ներկայացված է հետևյալ հղումով:

Cbonds-ը Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և այլ զարգացող երկրների ֆիքսված եկամտի շուկաներում մասնագիտացված անկախ առաջատար տեղեկատվական գործակալություն է: Իր գործունեության ավելի քան 10 տարվա ընթացքում Cbonds-ը տրամադրում է պարտատոմսերի բազայի, ինդեքսների, շուկայի նորությունների և վերլուծությունների վերաբերյալ տեղեկատվություն:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---