Վիճակագրություն. Քանի պլանշետ և բջջային հեռախոս է արտադրվել ՀՀ-ում 2016-ին

Վիճակագրություն. Քանի պլանշետ և բջջային հեռախոս է արտադրվել ՀՀ-ում 2016-ին

PanARMENIAN.Net - Հայաստանում պլանշետների արտադրության ծավալները 2016 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 2.2 անգամ՝ հասնելով 2.012 հատի. 2015-ին արտադրվել էր 932 հատ պլանշետ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն 2016 թվականին:

Հատկանշական է նաև բջջային հեռախոսների արտադրությունը՝ արտադրվել է 1.683 հատ՝ նախորդ տարվա 0-ի դիմաց:

Բացի այդ, Հայաստանում արտադրվել է 1.063 հատ համակարգիչ, ինչը մոտ 38%-ով քիչ է 2015-ի ցուցանիշից (1.706 հատ):

2016-ի Հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի հանեց ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---