Սբ Սարգսի տոնին Երևանում բացօթյա 6 համերգ է սպասվում

Սբ Սարգսի տոնին Երևանում բացօթյա 6 համերգ է սպասվում

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը:

Նախարարությունից հայտնում են, որ Հանրապետության ստեղծագործական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի 6 բացօթյա հարթակում. փետրվարի 10-ին, ժամը 14:00- ին` Շառլ Ազնավուրի հրապարակում և ժամը 15:00-ին` Հյուսիսային պողոտայում, փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին` Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, ժամը 13:00-ին «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ` Իսահակյանի արձանի հարակից այգում, ժամը 14:00-ին Խաչքարերի պուրակում` Նժդեհի արձանի հարակից տարածքում և ժամը 17:00-ին` Ազատության հրապարակում:

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կմեկնարկի երիտասարդ նկարիչների մրցույթը, որը կշարունակվի մինչև փետրվարի 11-ը:Այս նախաձեռնության շրջանակում փետրվարի 1-ից ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մայրաքաղաքի և ՀՀ մարզերի թատրոնների բեմերում ընթանում են տոնին նվիրված ներկայացումներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---