Նալբանդյան. Ադրբեջանը կորցրել է հավասարակշռությունը՝ նյարդերը տեղի են տվել

Նալբանդյան. Ադրբեջանը կորցրել է հավասարակշռությունը՝ նյարդերը տեղի են տվել

PanARMENIAN.Net - Հավասարակշռությունից դուրս եկած Ադրբեջանի նյարդերը տեղի են տվել: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանին հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Նրա խոսքով, միջադեպից հետո դեպի Արցախ մարդկանց հոսքը չի դադարի: Հարցին, թե ի՞նչ աշխատանքներ է տանում նախարարությունն այս ուղղությամբ, Նալբանդյանը պատասխանել է.

«Դրանով մարդկանց հոսքը Արցախ չկանգնեց, ավելացավ և շարունակելու է աճել։ Բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են և պետք է արվեն, բայց չեմ կարծում, որ այդ գործողությունների մասին պիտի հայտարարենք», մեջբերում է Aysor.am-ը:

Նախարարը խորհուրդ է տվել ավելի զգոն լինել և չտրվել Ադրբեջանի սադրանքներին։

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

Կարդացեք նաև՝ Բողոքի ակցիա ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ. Պահանջում են սառեցնել դիվանագիտական հարաբերությունները

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---