ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ14 հոկտեմբերի 2002 - 22:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական ասոցիացիաների համաժողովը օրերս դիմել է Եվրամիությանը` կոչ անելով պաշտպանել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների օգտին հանդես եկող Թուրքիայի քաղաքացիներին: Կոչը հաջորդել է «հայերի հետ փոխըմբռնման կամուրջներ» հաստատել ձգտող քաղաքացիների դեմ ուղղված Թուրքիայի կառավարության գործողություններին: Մասնավորապես, պաշտոնական Անկարան պաշտոնանկ է արել մի շարք ղեկավար անձանց, այդ թվում եւ Իգդիր սահմանային քաղաքի Առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Թայեր Օրալին, Հայաստանից վերադառնալուց հետո: Թուրքական իշխանությունների թշնամանքի ալիքը դրսեւորվել է Թուրքիայի պետնախարար Ռեշաթ Դողրուի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է, որ ոչ մի միջազգային կազմակերպություն, այդ թվում նաեւ Եվրամիությունը, չի կարող Թուրքիային ստիպել ապաշրջափակել Հայաստանի սահմանները:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |