Ստամբուլում հայ ոսկերչի սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիները ցմահ ազատազրկվել են

Ստամբուլում հայ ոսկերչի սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիները ցմահ ազատազրկվել են

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը ՀՀ 3 քաղաքացու ցմահ ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին սպանելու մեղադրանքով: Դատապարտվածներն են Արամ Հովհաննիսյանը, Արթուր Այվազյանն ու Սերժ Միքայելյանը, գրում է Daily Sabah-ը:

2016-ի փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել է 85-ամյա Հակոբ Դեմիրջին, որը մոտ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին` հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:

Կասկածյալներին ձերբակալել էին Տրաբզոնում միջադեպից մի քանի օր անց: Հետաքննության ժամանակ պարզվել էր, որ նրանք Թուրքիա են ժամանել Հայաստանից և Տրաբզոնից մտադիր էին հայրենիք վերադառնալ:

Դեմիրջիի սպանության գործով 12 կասկածյալ էր անցնում, որից 9-ին դատարանն արդարացրել է բավարար ապացույցների բացակայության պատճառով: Մինչդեռ Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեթ Օրալը պահանջել է մեղադրանք առաջադրել նաև մնացած 9 կասկածյալին` հայտարարելով, որ վերջինների վերաբերյալ ևս ապացույցներ կան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---