«Ժառանգությունն» ընտրություններին կմասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքով![]() 13 փետրվարի 2017 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին կայացել է «Ժառանգության» վարչության նիստը: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» կմասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքով։ Նշվում է, որ «Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը ստորագրվելու է փետրվարի 13-ին: Հունվարի 17-ին «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: Դաշինքին միանալու մասին հայտարարել էին ԱԻՄ-ը (ղեկավար Պարույր Հայրիկյան) և Ժողովրդական կուսակցությունը (ղեկավար Տիգրան Կարապետյան): Դաշինքի համապետական ցուցակը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Կարդացեք նաև՝ ՀԴԿ-ն դուրս է գալիս Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքից ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |