Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն այսօր ոչինչ չի սպառնում

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները չեն բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ: Այդ մասին սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտարարել է Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով այն փաստը, որ խորհրդարանականների որոշակի հատված պահանջում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երկրորդ հատվածը, սկսել է հայտարարել ԼՂՀ-ի եւ Հայաստանի միացման անհրաժեշտության մասին: Վարչապետը հայտարարել է, որ այդպիսով Երեւանը չի բացառում ոչ անկախության ճանաչումը, ոչ էլ միացումը: «Սակայն, անձամբ ես գտնում եմ, որ ԼՂՀ անկախության ճանաչումը տվյալ փուլում վաղաժամ է եւ վտանգավոր»,- հայտարարել է Սարգսյանը:



Պատասխանելով խորհրդարանականների այն հարցին, թե արդյոք չի ազդում տարածաշրջանային անվտանգության վրա Ադրբեջանի` ամեն տարի աճող ռազմական բյուջեն, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը այսօր ոչինչ չի սպառնում»: Նրա խոսքերով, Ադրբեջանում տիրող իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում, պարզ է դառնում այն փաստը, որ Բաքուն չի հասել իր նպատակներին: Օրինակ, նկատել է նա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր, որ արդեն այս տարի ադրբեջանական ռազմական բյուջեն կհավասարվի Հայաստանի լրիվ պետբյուջեին, խոսքերո գնում $1 մլրդ. չափով գումարի մասին, ինչը, սակայն տեղի չունեցավ: Հայաստանի պետբյուջեն 2008 թվականի համար կազմել է $2,5 մլրդ., որից ռազմական ծախսերը հավասարվելու են Հայաստանի 1998 թվականի ամբողջ պետական բյուջեին: «Իմ տվյալներով, Ադրբեջանի պետբյուջեն հաջորդ տարվա համար կազմելու է $6,5 մլրդ, իսկ ռազմական բյուջեն $1 մլրդ, այսինքն հաջորդ տարի եւս Ալիեւին չի հաջողվի իր խոսքի տերը մնալ»,- գտնում է վարչապետը: Բացի այդ, նկատել է նա, Հայաստանի իշխանությունները «հավելյալ միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար»:



Մեկնաբանելով խորհրդարանակնների խոսքն այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի կապակցությամբ, վարչապետը նշել է, որ համաձայն չէ այդ գնահատականի հետ: «Երկրում կան քաղաքական ուժեր եւ առանձին քաղաքական գործիչներ, ում համար ԼՂՀ-ն ոչինչ չարժի: Նրանք ուրախ կլինեն, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, եւ մենք պարտություն կրենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Պատասխանելով լրագրողներին, ովքեր խնդրում էին նշել` ում նկատի ուներ վարչապետը, պարոն Սարգսյանը նկատել է, որ «այդ ուժերն ու քաղաքական գործիչենրը բոլորին լավ հայտնի են», հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---