Սլովակիայի հայերը պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի անկախության լուրջ լոբբինգի13 սեպտեմբերի 2007 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի հայ համայնքը նախապատրաստվում է լոբբիստական լուրջ գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց համայնքի ղեկավար, Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցչության նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա անբավարար է գնահատում այդ հարցում հայկական լոբբիստական կառույցների գործունեությունը Եվրոպայում: «Այդ հարցում իր շահերի պաշտպանությամբ շատ ավելի ակտիվ է հանդես գալիս ադրբեջանական լոբբին»,-նշել է Գրիգորյանը:Ա.Գրիգորյանի խոսքերով, իրենք լոբբիստական ակտիվ գործունեություն են ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչի «արդյունքում 2004թ.-ին Սլովիակիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ», հաղորդում է «Երկիր» թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |