Apple-ի սմարթֆոնների էկրանները կտարբերակեն մատնահետքերը![]() 14 փետրվարի 2017 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մատնահետքերի ներկառուցված սկաներով էկրանի պատենտ է ստացել, հայտնում է Meduza-ն: Ընկերությանը տրամադրվել է «ԻԿ-դիոդներով ինտերակտիվ դիսփլեյի» պատենտ: Տեխնոլոգիան, որի համար պատենտ է ստացվել, հայտնում է AppleInsider-ը, առաջին անգամ ներկայացվել էր 2016-ի գարնանը LuxVue ընկերության կողմից: Apple-ը գնել է ընկերությունը 2014-ին: Apple-ի գործող հեռախոսներում մատնահետքերի տարբերակման Touch ID սարքը ներկառուցված է Home կոճակի մեջ: Չհաստատված տեղեկությունների համաձայն, հաջորդ մոդելի հեռախոսներում`iPhone 8-ում, Apple-ը մտադիր է հրաժարվել Home կոճակից: Պաշտոնապես ընկերությունն այդ ենթադրությունը չի հաստատել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |