Հայաստանը դե-ֆակտո վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը14 սեպտեմբերի 2007 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը փաստացի վաղուց է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Դրա ապացույցն է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնակալման արարողությանը: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն այլընտրանք չունի»,-ընդգծել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը դե-յուրե ճանաչելուն, ապա Սողոմոնյանը հիշեցրել է, որ Ռ.Քոչարյանը հայտարարել էր, թե հայկական կողմը կդիտարկի այդ տարբերակը, եթե բանակցային գործընթացը փակուղի մտնի: Միեւնույն ժամանակ Սողոմոնյանը եւս մեկ անգամ նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը լավագույնն է: «Հակամարտության լուծումն այլ միջազգային ատյաններ տեղափոխելը սխալ է: Համանախագահների առաջիկա այցը կարող է մերձեցնել կողմերի դիրքորոշումները»,-գտնում է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |