Միջազգային կոնֆերանս՝ Ստեփանակերտի շրջափակման ճեղքումից 25 տարի անց

Միջազգային կոնֆերանս՝ Ստեփանակերտի շրջափակման ճեղքումից 25 տարի անց

PanARMENIAN.Net - Երևանում մենարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս, որի ընթացքում հայաստանյան և օտարերկրյա փորձագետները կանդրադառնան Արցախյան պատերազմին, կներկայացնեն 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ:

Միջոցառմանը մասնակցում են 1991-92թթ Արցախում աշխատած ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ՝ Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը:

Կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը կենֆերանսում ասել է, որ Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է ճեղքման տարելիցից տասն օր շուտ, քանի որ կարծում է՝ այդ տասը օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունն այն մասին, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987-88 թվականից սկսած, գրում է Panorama.am-ը:

«Պետք է ցույց տանք իրական պատկերը, ապացուցենք, որ այլընտրանք գոյություն չէր կարող ունենալ և չուներ, քան Ադղամի ուղղությամբ ռազմական օպերացիան էր»,- հավելել է նա:

Սաղաթելյանի խոսքով, նման միջոցառման անհրաժեշտության մասին խոսում էին առանձին զրույցների, շփումների ժանանակ, և այսօր հավաքվել են այստեղ այն փորձագետները, ովքեր հիմնավոր ուսումնասիրում են հիշատակված թեման:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի առաջին ֆիլմը նկարահանվել է Աղդամի օպերացիայի մասին 2012 թվականին. ֆիլմի մի մասը նվիրված է հենց Ստեփանակերտում տիրած իրավիճակին:

«Օրերս մենք կցուցադրենք ևս մեկ նոր ֆիլմ, որը, կարծում եմ, ավելի մատչելի կերպով միջազգային հանրությանը կներկայացնի այն հումանիտար աղետը, որը տեղի էր ունենում Ղարաբաղում, Ստեփանակերտում: Կարծում եմ, երբ մեր հարևաններն ապագայում փորձեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, մի շարք մարդկանց մոտ, որոնց տարբեր լեզուներով հասու կդարձնենք մեր նյութերը, պատկերացում կլինի առնվանզ այն մասին, որ այլընտրանք գոյություն չուներ, քան Աղդամի ուղղությամբ, այսպես կոչված Խոջալուի, ռազմական օպերացիան էր»,- ասել է Սաղաթելյանը:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջափակումը սկսվել էր դեռ 1989թ աշնան ամիսներին, երբ փակվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Հայաստանից հիմնականում ադրբեջանական բնակավայրների մերձակայքով անցնող ավտոճանապարհները դարձել էին խիստ վտանգավոր: Ի պատասխան արցախահայության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու կոչերին՝ քաղաքի շուրջ ադրբեջանական օղակը սեղմվում էր նաև ռազմական պաշարման արդյունքում: 1991թ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր անվտանգ չէր նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ ադրբեջանական Խոջալու գյուղաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը. այստեղ հայերի նկատմամբ բռնությունները սովորական էին դարձել: Ադրբեջանական զինված ուժերի կողմից ծանր հրետանուց արձակվող կրակոցները լռեցնելը և ռազմական շրջափակման ճեղքումը դարձել էր Արցախի բնակչությանը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհը: Հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992թ փետրվարի վերջին ադրբեջանցի գրոհայիններից ազատագրեցին Խոջալու (այժմ՝ Իվանյան) բնակավայրը, իսկ մայիսի 18-ին վերջնականապես բացվեց Լաչինի (Բերձոր) միջանցքը: Այս իրադարձությունների օբյեկտիվ պատկերը ներկայացնող երկու ադրբեջանցի լրագրողների՝ Չինգիզ Մուսթաֆայևի և Էյնուլլա Ֆաթուլաևի ճակատագրերը դասավորվեցին տարբեր կերպով: Մուսթաֆայևին սպանեցին այս դեպքերից ամիսներ անց, իսկ Ֆաթուլայևը բանտում չորս տարի անցկացնելուց հետո 2011-ից ի վեր հիմնադրեց Իլհամ Ալիևին գովերգող նոր առցանց պարբերական:

Կարդացեք նաև՝ ԱԳ փոխնախարար. «Մարդու իրավունքներ» եզրույթն անհամատեղելի է Ադրբեջանի հետ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---